Վրաստանի քաղաքացիները կարող են անվճար փոխել լամինացված նույնականացման քարտերը

Վրաստանի  Արդարադատության նախարարության տվյալներով՝ քաղաքացիները կկարողանան անվճար փոխել մինչև 2011 թվականը թողարկված լամինացված նույնականացման քարտերը։

«Մինչև 2011 թվականը թողարկված լամինացված նույնականացման քարտերը անվճար կփոխարինվեն նոր էլեկտրոնային քարտերով, ինչի արդյունքում քաղաքացիները կկարողանան արագ և առանց սահմանափակումների օգտվել պետական ​​ծառայություններից», — ասել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։