Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը դուրս է հանել ձյան մեջ խրված մեքենաներին

 

Եղանակային վատ պայմանների պատճառով Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին  մեքենաները   հայտնվել են  ձյան մեջ։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փոխանցմամբ՝ Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին ձյան մեջ խրված ավտոմեքենաները դուրս են բերվել։

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ տարածաշրջանում  անբարենպաստ եղանակ է։ Նինոծմինդա և Ախալքալաք գյուղերի մեծ մասը կտրված է արտաքին աշխարհից, որոշ գյուղեր հոսանքազրկված են։