Ախալցխայի «13-րդ լեգեոն» ակումբը հաղթանակով վերադարձել է խառը մենամարտերի (MMA) առաջնությունից

Վրաստանում անցկացվել է  խառը մենամարտերի (MMA) առաջնությունը, որին մասնակցել է մոտ 160 մարզիկ։

Փետրվարի 2-4-ը Թբիլիսիում կայացած առաջնությունում Ախալցխայի «13-րդ լեգեոն» ակումբը ներկայացել է 13 մարտիկներով։Բոլոր 13 մարզիկները մրցանակային տեղերով վերադարձան հայրենի քաղաք։ Նրանք իրենց հետ բերել են 3 ոսկե, 4 արծաթե և 6 բրոնզե մեդալ։

Ախալցխան ներկայումս ունի Վրաստանի 3 չեմպիոն տարբեր քաշային կարգերում, այդ թվում՝ Նիկա Բոժաձեն Ախալցխայից և Համո ու Ռուդիկ Վիրաբյանները՝ Չեչերեկ գյուղից։

MMA-ի առաջնության արծաթե մեդալակիրներն են Գևորգ Գրիգորյանը, Իոսեբ Կուլջանիշվիլին, Ռոլանդ Գոբաձեն և Միրզա Ղորջոմելաձեն:

Բրոնզե մեդալակիրներն են՝ Պողոս Վիրաբյանը, Մալխազ Բերիձեն, Էլիզբար Զեդգինիձեն, Ռոբերտ Իվանիձեն, Սաբա Նեբաձեն և Մուրթազ Վաշակմաձեն:

Հարկ է նշել այն փաստը, որ «Վրաստանի նախորդ տարվա չեմպիոն Իոսեբ Կուլջանիշվիլին առաջին տեղը զիջել է իր զարմիկին՝ Ռուդիկ Վիրաբյանին, և այս անգամ նա ինքն է գրավել երկրորդ տեղը։ Իոսեբի նման վարքագիծը օրինակ է, որը պետք է ընդօրինակել», — նշվում է 13-րդ լեգեոնում: