Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար պայքարում մնացել է չորս թեկնածու

Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար պայքարում մնացել է չորս թեկնածու՝ գործող նախագահ, ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին, Կոմունիստական կուսակցության անդամ Նիկոլայ Խարիտոնովը, և «Նոր մարդիկ» կուսակցության անդամ Վլադիսլավ Դավանկովը, երբ ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է բլոգեր Ռադա Ռուսկիխի գրանցումը որպես թեկնածուի:

Ավելի վաղ ՌԴ ԿԸՀ-ն մերժել էր ընտրություններին Սերգեյ Մալինկովիչի («Ռուսաստանի կոմունիստներ») և Բորիս Նադեժդինի («Քաղաքացիական նախաձեռնություն») գրանցումը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին