Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նորացված կազմը

 Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության նորացված կազմին։

Ձայների 84 կողմ , դեմ՝ 10-ի հարաբերակցությամբ ։Այսպիսի արդյունքով հաստատվեց Նախարարների կազմը, որը կգլխավորի Իրակլի Կոբախիձեն։

Վարչապետից բացի փոխվել է նաև պաշտպանության նախարարությունը՝ պաշտպանության նախարարի պաշտոնում Ջուանշեր Բուրճուլաձեին փոխարինել է Իրակլի Չիկովանին։

Կառավարությունը հաստատվել է հետևյալ կազմով.

Վարչապետ — Իրակլի Կոբախիձե;

Կրթության, գիտության և երիտասարդության նախարար- Գիորգի Ամիլախվարի;

Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար- Օթար Շամուգիա;

Տնտեսության  և կայուն զարգացման նախարար- Լևան Դավիթաշվիլի;

Պաշտպանության նախարար — Իրակլի Չիկովանի;

Արդարադատության նախարար՝ Ռատի Բրեգաձե;

Մշակույթի և սպորտի նախարար՝ Թեա Ծուլուկիանի;

Օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար- Զուրաբ Ազարաշվիլի;

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար- Իրակլի Քարսելաձե;

Արտաքին գործերի նախարար — Իլիա Դարչիաշվիլի;

Ֆինանսների նախարար — Լաշա Խուցիշվիլի;

Ներքին գործերի նախարար — Վախթանգ Գոմելաուրի;

Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար-  Թեա Ախվլեդիանի։

Նիստը փակվել է Վրաստանի օրհներգով։