Ֆինլանդիան Ուկրաինային կտրամադրի 190 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության 22-րդ փաթեթը


Ֆինլանդիան Ուկրաինային կտրամադրի ռազմական օգնության 22-րդ փաթեթը, որը կարժենա մոտ 190 միլիոն եվրո:
 
Որոշումն ընդունել է հանրապետության նախագահ Սաուլի Նինիստոն՝ կառավարության առաջարկով: «Ներկայումս մենք երկարաժամկետ ծրագիր ենք պատրաստում Ուկրաինային աջակցելու համար»,- հավելել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը:
 
Ընդհանուր առմամբ, Ֆինլանդիան 1.8 միլիարդ եվրոյի օգնություն է տրամադրել Ուկրաինային, պարզաբանում է ՊՆ-ն:
 
Հեղինակ՝ Գոհար Սահակյան

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին