Թող Հայաստանի և Իրանի միջև բարեկամական կապերն ամրապնդվեն՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղությանը. ՀՀ ԱԳՆ


ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր միկրոբլոգում շնորհավորական գրառում է արել Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ:

Գրառման մեջ ասվում է. «Ջերմ շնորհավորանքներ ենք հղում մեր հարևան և ուժեղ գործընկեր Իրանին Ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության 45-ամյակի առթիվ։

Խաղաղություն և բարգավաճում ենք մաղթում մեր գործընկերներին և Իրանի բարեկամ ժողովրդին։
 
Թող Հայաստանի և Իրանի միջև բարեկամական կապերն ամրապնդվեն՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղությանն ու համագործակցությանը»:



Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին