Կիևն Ուկրաինայի զինված ուժերի լավագույն բրիգադներից մեկը կօգտագործի Ավդեևկայում ճակատը պահելու համար. Forbes

Ուկրաինայի զինված ուժերը ծրագրում է լավագույն բրիգադներից մեկն ուղարկել Ավդեևկա՝ ռազմաճակատի գիծը պահելու համար: Այդ մասին հայտնում է Forbes-ը:

Ամսագիրը նշում է, որ Ուկրաինայի ռազմական հրամանատարության նման քայլը՝ «մնալ և կռվել՝ նշանակում է, որ ուկրաինական զորքը դիմում է հսկայական ռիսկի»։

Forbes-ը կարծում է, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում Վալերի Զալուժնիին Ալեքսանդր Սիրսկիով փոխարինելը, հնարավոր է, ազդարարում է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մտադրությունը՝ «նույնիսկ մեծ գնով» պայքարել Ավդեևկայի համար: Սիրսկին, ի տարբերություն Զալուժնիի, ունի հրամանատարի համբավ, որը պատրաստ է մեծ կորուստների մարտերում։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին