Ախալքալաքիի մոտակայքում հրդեհ է բռնկվել

Ախալքալաքի մոտակայքում գտնվող տարածքում  հրդեհ է բռնկվել։ Հրդեհը տարածվել է քամու պատճառով։ Տեղում մոբիլիզացված են հրշեջ-փրկարարական ծառայությունները։

Ականատեսների վկայությամբ՝ հրդեհը բնակելի տարածքից  հեռու է։ Այն բաց տարածքում է։ Այրվում են թփերն ու խոտը։