Ախալցխայի կենտրոնական զբոսայգում տեղադրված կարուսելը հանձնվեց շահագործման

Այսօր՝ փետրվարի 23-ին Ախալցխայի կենտրոնական զբոսայգում տեղադրված կարուսելը  միացվել է։ Երեխաները կարուսելից կարող են օգտվել ամեն օր ժամը 11:00-19:00, արժեքը 3 լարի է:

Հիշեցնենք,որ 2022 թվականին Ախալցխայի Կենտրոնական այգում ի սկզբանե կանգնեցվել են ճոճանակներ, քանի որ ներկայացված տարբերակը չի արդարացրել մարդկանց սպասելիքները,  այն փոխարինվել է նորով 2023 թվականի օգոստոսին։

Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոյի կողմից ստուգված փաստաթղթի համաձայն՝ ներկայումս այգում տեղակայված ատրակցիոնի միջին արժեքը գերազանցում է 500 հազար լարին։ Մանկական ատրակցիոնը վարձակալված է Ախալցխայի քաղաքապետարանի կողմից։