Ախալքալաքի քաղաքապետարանը նախատեսում է ավելի քան 1,100,000 լարի ծախսել ճանապարհների վերականգնման համար

Ախալքալաքի  քաղաքապետարանը նախատեսում է վերանորոգել չորս ճանապարհ, որի համար հատկացվել է ավելի քան 1 100 000 լարի, այս մասին տեղեկությունը հրապարակված է Պետական ​​գնումների գործակալության կայքում։

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ Ախալքալաքի երեք փողոցների համար հատկացվել է ավելի քան 100 հազար լարի, իսկ Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհի վերականգնման համար՝ ավելի քան 1 մլն լարի։

Պետպատվերի համաձայն՝ առաջարկները կընդունվեն մարտի 16-23-ը։ Ակնկալվում է, որ մրցույթը ստացող ընկերությունը աշխատանքները կավարտի հունիսին։