Ախալքալաքում նշվեց «Գաթայի փառատոն»

Մարտի 6-ին Ախալքալաքի Սբ․ Խաչ եկեղեցու բակում տեղի ունեցավ ավանդական դարձած  «Գաթայի փառատոնը»։

Փառատոնի ընթացքում ցուցադրվեցին մասնակիցների կողմից պատրաստված տարբեր ձևավորումներով գաթաները։Փառատոնը ընթանում էր  երգի ու պարի ուղեկցությամբ։Փառատոնի մասնակիցները Խաչքավորի կողմից ստացան նվերներ, իսկ Առաջնորդարանի անունից՝ շնորհակալագրեր։

Այնուհետև Սբ․ Խաչ եկեղեցում անցկացվեց ժամերգություն։