Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը պայմանավորվել ենք զարգացնել տնտեսական, առևտրային և մշակութային հարաբերությունները-Նիկոլ Փաշինյան

Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվեցինք, որ զարգացնելու ենք տնտեսական, առևտրամշակութային հարաբերությունները,- այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, հանդիպմանը ինքը և վարչապետ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել են նաև խաղաղության և կայունության հարցերին։

«Ուրախ եմ Երեւանում հյուրընկալելու Վրաստանի վարչապետ պարոն Իրակլի Կոբախիձեին։ Մենք խոսեցինք Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագրի գործնական իրականացման մասին և պայմանավորվեցինք զարգացնել տնտեսական, առևտրամշակութային հարաբերությունները։

Զրույցի ընթացքում անդրադարձել ենք տարածաշրջանային խաղաղության և կայունության խնդիրներին»,- գրում է Նիկոլ Փաշինյանը։