Բակուրիանիում 1 մարդ մնացել է ձնահոսքի տակ

Բակուրիանիում ձնահոսքի տակ մնացած անձի որոնողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են ձնահոսքի վտանգի պատճառով։

Այս մասին  հայտնում են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։ Նրանց տեղեկություններով՝ որոնողական աշխատանքները կշարունակվեն հնարավորինս շուտ։

Հիշեցնենք, որ այսօր Բակուրիանիում ձյան զանգված է տեղացել, և, հավանաբար, մեկ մարդ է զոհվել ձնահոսքի հետևանքով։ Նրա որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են փրկարար անօդաչու թռչող սարքերը և Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հատուկ իրավիճակների արձագանքման բաժնի փրկարարները։