Գիվի Միքանաձեն հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահի հետ

Վրաստանի պատվիրակությունը՝ խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորությամբ, շարունակում է հանդիպումները Հայաստանում։ Խորհրդարանի փոխանցմամբ՝ Գիվի Միքանաձեն և պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ և Վրաստանի խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հետ։

Նրանց հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունները։ Կողմերը խոսել են միջխորհրդարանական հարաբերությունների խորացման, բարեկամական խմբերի և ոլորտային հանձնաժողովների միջև կապերի և համագործակցության ամրապնդման կարևորության մասին։ Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության և գիտության ուղղությամբ համագործակցությանը։

«Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը շնորհավորել է վրացական կողմին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու եւ ազգային հավաքականի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու կապակցությամբ։ Վրաստանի խորհրդարանի պատվիրակության կազմում են՝ Կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն և հանձնաժողովի անդամներ՝ Վլադիմիր Կախաձեն և Վախթանգ Մեգրելիշվիլին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն»,- ասված է տեղեկատվության մեջ։