Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։

Երկրի մասին գիտությունների ինստիտուտի և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Պսորի գյուղի մոտ՝ Ռաչայի Օնի քաղաքից 6 կիլոմետր հարավ-արևելք:

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,8 մագնիտուդ։

Ինչպես տեղեկացնում են Ռաչա-Լեչխումի Քվեմո Սվանեթիի պետական ​ վարչությունից, այս ժամանակվա տվյալներով երկրաշարժից ավերածություններ չեն առաջացել։ Ինչպես պարզաբանել են վարչությունից, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից ծանուցումներ չեն ստացվել։