Հզոր երկրաշարժ Թայվանում. կան զոհեր և վիրավորներ

Թայվանում վերջին 25 տարվա ընթացքում ամենահզոր երկրաշարժն է տեղի ունեցել, հաղորդում է Reuters-ը:

Իշխանությունների տվյալներով` չորս մարդ է մահացել երկրաշարժի հետևանքով, ավելի քան 50-ը վիրավորում են ստացել:

Ցնցումների էպիկենտրոնը` 7.2 մագնիտուդով, գտնվում էր կղզու արևելյան քիչ բնակեցված հատվածում:

Փլուզվել է առնվազն 26 շինություն, ընթանում են փրկարարական աշխատանքներ:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին