Վրաստանում Ամերիկայի դեսպանը Ախալցխայում ֆինանսական գրագիտության անկյուն է բացել

Սամցխե-Ջավախքում ամերիկյան դեսպանատան աջակցությամբ բացվել է համալսարանական գրագիտության անկյուն։

Գիտությանը և ձեռներեցությանը վերաբերող գրքերով, բրոշյուրներով, հայերեն և վրացերեն բառարաններով կկարողանան օգտվել ինչպես ուսումնական հաստատության ուսանողները, այնպես էլ մյուսները։

Այսօր համալսարանում Ամերիկայի դեսպան Ռոբին Դանիգանի կողմից բացվեց Գրագիտության անկյուն: Սամցխե-Ջավախքում Ամերիկայի դեսպանը պատասխանել է նաև երիտասարդների հարցերին։