Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է ամերիկացի գեներալի հետ

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին հանդիպել է Եվրոպայում և Աֆրիկայում ամերիկյան G3 հրամանատարության շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսի հետ։

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ նախարարը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին Վրաստանի հետ աջակցության և ռազմավարական գործընկերության համար։

«Նա ընդգծել է գեներալի կարեւոր ներդրումը Վրաստանի պաշտպանության ուժերի զարգացման գործում։ Հանդիպմանը քննարկվել են Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ հրամանատարության հետ ռազմական համագործակցության հարցը և միջազգային վարժանքների անցկացման կարևորությունը։

Հանդիպմանը պաշտպանության ուժերի ներկայացուցիչները ներկայացրել են համատեղ վարժանքների ամփոփ ներկայացում։

Հանդիպմանը ներկա են եղել Պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին, նրա տեղակալ, բրիգադային գեներալ Իրակլի Չիչինաձեն, Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դունիգանը, դեսպանատան աշխատակիցները»,- նշվում է տեղեկատվության մեջ։