Ռուսական կողմը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ՝ «Թուրքական ավիաուղիների» կողմից Թուրքիայով լատինամերիկյան երկրներ թռիչքի հարցում ռուսաստանցիաներին մերժելու հետ կապված: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ թուրքական կողմն ուսումնասիրում է նոտան: Նրա խոսքով՝ Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը տեղեկացել է, որ «վերջին շրջանում արձանագրվում են դեպքեր, երբ Ռուսաստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս նստել Turkish Airlines ավիաընկերության օդանավեր՝ Լատինական Ամերիկայի երկրներ տարանցիկ թռիչքների համար՝ կապված այդ երկրների կողմից իրենց տարածք մուտք գործելու կանոնների հետ»: Այդ առումով ավիափոխադրողը թռիչքներ կազմակերպելիս «առաջնորդվում է ԻԿԱՕ-ի և նպատակակետ երկրի կանոններով»:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ լրագրողներին ասել է, որ Մոսկվան աշխատում է Անկարայի հետ՝ «Թուրքական ավիաուղիների» հետ կապված իրավիճակի հարցով։ Նա ընդգծել է, որ երկու երկրի հարաբերությունների բարեկամական բնույթը թույլ է տալիս հուսալ, որ նման հարցերը կկարգավորվեն։

Միջազգային նորությունները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին