Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան գործակցության շուրջ Ադրբեջանի դժգոհությանը


Նյու Դելին լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն նաև մտածում է պաշտպանական արտահանումը խթանելու մասին:

Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը՝ արձագանքելով Ադրբեջանի դժգոհությանը, որ Հայաստանը և Հնդկաստանը գործակցում են պաշտպանության ոլորտում:

Ավելի վաղ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն չի կարող նստել ու սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին