Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի տարածքում անօդաչու թռչող սարքերի խոցման մասին: Հարձակման համար ռուսական կողմը մեղադրել է ուկրաինական ուժերին:

Թիրախում են եղել Կրասնոդարի երկրամասը և Ղրիմը: Ռուսական ԶԼՄ-ները գրել են, որ Կրասնոդարի երկրամասում նավթավերամշակման օբյեկտներ են վնասվել, ռազմական օբյեկտներից մեկում հրդեհ է բռնկվել: ՌԴ ՊՆ-ն միաժամանակ հայտնել է մարտի դաշտում առաջընթացի մասին:

Կիևն էլ տեղեկացրել է, որ Ռուսաստանը հերթական զանգվածային հարվածն է հասցրել Ուկրաինայի տարածքին: Լվովի և այլ շրջաններում տուժել է էներգետիկ ենթակառուցվածքը, խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկություն չկա: Պայթյուններ են լսվել նաև Խարկովի շրջանում:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին