Պակիստանում Իմրան Խանի կողմնակիցները բողոքի ցույցեր են անցկացրել

Պակիստանի «Թեհրիք-ի-Ինսաֆ» կուսակցությունը, որը գլխավորում է ձերբակալված նախկին վարչապետ Իմրան Խանը, բողոքի ցույցեր է կազմակերպել՝ դատապարտելով ապրիլի 21-ին Ազգային ժողովի և մարզային ժողովներում երկու տասնյակ տեղերի համար անցկացված լրացուցիչ ընտրությունների արդյունքների ենթադրյալ կեղծիքները:

Կուսակցությունը պահանջել է նաև ազատ արձակել Իմրան Խանին:

Նշվում է, որ Փենջաբի ոստիկանությունը ձերբակալել է մեծ թվով ակտիվիստների, շուրջկալներ իրականացրել նրանց տներում և գրասենյակներում: Չնայած դրան՝ ցույցերը չեն դադարել:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին