«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենք ընդունելով՝ Վրաստանը չի շեղվում եվրոպական ուղուց. Ղարիբաշվիլի


Արևմուտքի մտավախությունները, թե Վրաստանը շեղվում է եվրոպական ուղուց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենք ընդունելով, անհիմն են։ Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Մենք պետք է համոզենք մեր ամերիկացի և եվրոպացի բարեկամներին, որ Վրաստանը ոչ մի արտառոց բան չի անում և նպատակ չունի շեղվել եվրոպական ուղուց։ Քննադատություններ և գնահատականներ հնչեցին, թե իբր Վրաստանը պատրաստվում է շեղվել եվրաինտեգրման կամ ժողովրդավարության ուղուց։ Իհարկե, դրանք, մեղմ ասած, ոչ միայն չափազանցված, այլև անհիմն հայտարարություններ են»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ Վրաստանի արտաքին քաղաքական կուրսը երաշխավորված է Սահմանադրության մակարդակով, և այդ վեկտորի փոփոխությունը բացառվում է։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին