Միրզոյանը շնորհավորել է Հանկե Բրյուինս Սլոթին` Նիդերլանդներում Թագավորի օրվա կապակցությամբ

Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ գործընկեր Հանկե Բրյուինս Սլոթին` Նիդերլանդների Թագավորությունում Թագավորի օրվա կապակցությամբ: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
 
«Մեր նախորդ քննարկումների հիման վրա ակնկալում եմ մեր օրակարգի հետագա ընդլայնում Հայաստան-Նիդերլանդներ և Հայաստան-Եվրոպական Միություն համատեղ նախաձեռնությունների միջոցով»,- նշել է նախարարը։


Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին