ԱՄՆ-ը Ղազախստանից գնել է խորհրդային նմուշի ավելի քան 80 դուրս գրված ռազմական ինքնաթիռ

Ղազախստանն աճուրդի է հանել խորհրդային տիպի 117 ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ ՄիԳ-31 կործանիչներ, ՄիԳ-27 և ՄիԳ-29 բազմանպատակային կործանիչներ և Սու-24 ռմբակոծիչներ:

Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ դրանցից 81 ինքնաթիռ գնել է ԱՄՆ-ը։ Չնայած Վաշինգտոնը չի հայտարարել այդ գնման նպատակի մասին, լրատվամիջոցները պնդում են, որ Միացյալ Նահանգները կարող է ինքնաթիռներն ուղարկել Ուկրաինա: Մասնավորապես, դրանք կօգտագործվեն որպես պահեստամասեր ուկրաինական ռազմական ավիապարկի համար, որը նույնպես հիմնականում բաղկացած է խորհրդային մոդելի տեխնիկայից։

Ղազախստանը ծրագրել է արևմտյան արտադրության սարքավորումներ ձեռք բերելու միջոցով թարմացնել իր ռազմական ինքնաթիռների բազան: Ըստ փորձագետների՝ դա վկայում է Կենտրոնական Ասիայում ռուսական ազդեցության նվազման մասին: 2023 թվականին Ղազախստան է այցելել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և հաստատել, որ Վաշինգտոնն աջակցում է Ղազախստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին