Ֆրանսիայի Ազգային ժողովը ասորիների կոտորածները ցեղասպանություն ճանաչելու մասին բանաձև է ընդունել


Ֆրանսիայի Ազգային ժողովը ապրիլի 29-ին ընդունել է ասորիների կոտորածները՝ Սայֆոն, ցեղասպանություն ճանաչելու մասին բանաձև:

Ասորիների համակարգված զանգվածային կոտորածները տեղի են ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից՝ հայերի, հույների, եզդիների և քրդերի հետ։

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է, նշել՝ Ֆրանսիայի օրենսդիրը պատմական իրադարձությունները մեկնաբանելու լիազորություն չունի։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին