ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Սաուդյան Արաբիայի Թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ Ալ-Իբրահիմի և Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բյորգե Բրենդենի հրավերով, ապրիլի 27-29-ը Սաուդյան Արաբիայի Թագավորության մայրաքաղաք Ռիադում մասնակցել է «Համաշխարհային համագործակցությանը, տնտեսական աճին և զարգացման համար էներգետիկային» նվիրված հատուկ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Հանդիպման ծրագրում ներառված երեք հիմնական թեմաներն էին՝ «A compact for inclusive growth» (Համաձայնություն ներառական աճի համար), «Securing a development-positive energy transition» (Զարգացում-դրական էներգետիկ անցման ապահովում) և «Revitalizing global cooperation» (Համաշխարհային համագործակցության ակտիվացում)։

Նախարարի առաջին տեղակալը մասնագիտացված լսարանին է տրամադրել տեղեկատվություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի վերջին նորարարությունների ու զարգացումների վերաբերյալ, միջազգային գործընկերների հետ քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները:

Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Կազմակերպվել է այց Սաուդյան Արաբիայի հանրային հեռուստաընկերություն, տեղի են ունեցել նաև մի շարք պաշտոնական հանդիպումներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Էկոնոմիկայի և պլանավորման նախարարությունների, «Misk» հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին