Human Rights House Foundation-ը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպան Անար Մամեդլիին

Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն հայտնի իրավապաշտպան Անար Մամեդլիին և չեղարկեն մեղադրանքները: Այդ մասին նշված է Human Rights House Foundation-ի հայտարարության մեջ, որը ստորագրել են Human Rights Watch-ը և 28 այլ կազմակերպություններ:

Մամեդլին ձերբակալվել էր 2024 թվականի ապրիլի 29-ին՝ «մաքսանենգության» մեղադրանքով:

Մամեդլին Human Rights Houses ցանցի անդամ է, նաև՝ նորաստեղծ «Արդարության կլիմա» նախաձեռնության հիմնադիրներից: Խումբը քաղաքացիական հասարակության կազմակերպություն է, որը ձգտում է օգտագործել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը (COP29), որը տեղի կունենա Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ նոյեմբերին, Ադրբեջանում քաղաքացիական դաշտը ու բնապահպանական արդարությունը խթանելու համար:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին