Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ապրիլի 24-ն ընդունել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն՝ 74 ձայնով, կողմ է քվեարկել  ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին օրինագծին: Պետական բոլոր հեռուստաընկերություններին և ռադիոալիքներին այն պարտավորեցնում է ամեն տարի ապրիլի 24-ին լուսաբանել Հայոց ցեղասպանության թեման:

Նախաձեռնությունը Սենատի հավանությանն է արժանացել մայիսի 7-ին, և եթե գործադիր իշխանությունը դիտողություններ չներկայացնի, այն որպես օրենք կհրապարակվի առաջիկա օրերին:

Քվեարկությունից առաջ ելույթ ունեցած պատգամավորները դատապարտել են ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի ժխտումը և ընդգծել, որ անպատժելիությունն է սնում վերջին տարիներին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի հանցագործությունները, ներառյալ՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին