Պաղեստինի ղեկավար Աբասը և ՀԱՄԱՍ շարժումը ողջունել են եվրոպական երեք երկրի՝ Պաղեստինը ճանաչելու որոշումը

Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը ողջունել է Իսպանիայի, Իռլանդիայի և Նորվեգիայի իշխանությունների որոշումը՝ ճանաչել Պաղեստինի Պետությունը, չորեքշաբթի հայտնել է EFE-ն։

«Որոշումն ընդգծում է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման, սեփական հողում գտնվելու և երկու պետության համակեցության հիման վրա պաղեստինա-իսրայելական կարգավորումն իրականացնելուն ուղղված իրական միջոցներ ձեռնարկելու իրավունքը»,- ասվում է կոմյունիկեում։

Մադրիդի, Օսլոյի և Դուբլինի որոշումը ողջունել է նաև Գազայի հատվածում Իսրայելի դեմ պայքարող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը։ ՀԱՄԱՍ-ն ընդգծել է, որ սա «կարևոր քայլ է՝ իրենց հողում  պաղեստինցիների իրավունքը պաշտպանելու հարցում»:

Շարժումը նաև հույս է հայտնել, որ գործնականում կձևավորվի Պաղեստինի Պետություն՝ Երուսաղեմ մայրաքաղաքով։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին