Պուտինը կայցելի Բելառուս

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 23-ի երեկոյան պաշտոնական այցով կժամանի Բելառուս, որի ընթացքում նախատեսվում են բանակցություններ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի ղեկավարը Բելառուսում կլինի մայիսի 23-24-ը։ Դա Չինաստանից հետո երկրորդ երկիրն է, որ Պուտինը կայցելի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո։ Բանակցությունները տեղի կունենան Անկախության պալատում՝ նախ նեղ, ապա՝ ընդլայնված կազմով։

«Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-բելառուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման, միութենական պետության ներսում ինտեգրացիոն փոխգործակցության առաջընթացին ու հեռանկարներին, ինչպես նաև միջազգային օրակարգի առանցքային թեմաների վերաբերող հարցեր»,- հայտնել է Պեսկովը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին