Հայաստանը կարևորում է Հորդանանի հետ փոխվստահության վրա խարսխված քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը. նախագահ


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը մեծապես կարևորում է Հորդանանի հետ փոխվստահության և ընդհանուր արժեքների վրա խարսխված քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը և հանձնառու է շարունակելու փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին