Վրաստանի խորհրդարանը շրջանցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ նախագահի վետոն


Վրաստանի խորհրդարանը 84 կողմ ձայներով շրջանցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու վետոն:

Վետոն հաղթահարելու համար անհրաժեշտ էր 150 պատգամավորից 76-ի կողմ ձայնը։ 

Նշվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակվելու հաջորդ օրը։ Վերջնականապես ուժի մեջ մտնելու համար օրենքը պետք է ստորագրի Վրաստանի նախագահը: Եթե նա հրաժարվի, օրենքը կստորագրի խորհրդարանի նախագահը։ Օրենքի գործողությունը կասեցնելու համար ընդդիմությունը կարող է դիմել Սահմանադրական դատարան:

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ շարունակվում են բողոքի ակցիաները: Ցուցարարները դժգոհություն են հայտնում օրենքի վերջնական ընդունման կապակցությամբ:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին