Ուկրաինային պետք է թույլ տրվի հարվածել Ռուսաստանի ռազմական օբյեկտներին. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Մեզբերգ ամրոցում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինային պետք է թույլ տրվի հարվածել Ռուսաստանի ներսում գտնվող ռազմական օբյեկտներին, որտեղից հրթիռներ են արձակվում Ուկրաինայի տարածքի վրա, բայց ոչ այլ թիրախների: Մակրոնի խոսքով՝ Ուկրաինային հեռահար սպառազինություն մատակարարելը, որն ունակ է երկրի ներսում խոցել ռուսական ռազմական թիրախները, չի սրի հակամարտությունը։ Շոլցը նշել է, որ համաձայն է Մակրոնի հնչեցրած մտքերին, և քանի դեռ Ուկրաինան հարգում է զենք մատակարարող երկրների, ներառյալ՝ ԱՄՆ-ի, պայմանները և միջազգային իրավունքը, Կիևին թույլատրվում է պաշտպանվել: Էմանուել Մակրոնը և Օլաֆ Շոլցը նաև ներկայացրել են Եվրոպայի համար իրենց տնտեսական ռազմավարության ընդհանուր ուրվագծերը՝ մասնավորապես կոչ անելով ստեղծել եվրոպական խնայողական արտադրանք այն ֆոնին, երբ ամեն տարի 300 միլիարդ եվրո է ներդրվում ամերիկյան ընկերություններում։

Միջազգային լրահոսը՝ տեսաշարում:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին