Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով Խաղաղության համաժողովին ԱՄՆ-ը կներկայացնի Քամալա Հարիսը

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հունիսի 15-16-ը կմասնակցեն Ուկրաինային նվիրված միջազգային խորհրդաժողովին:

Սպիտակ տան տվյալով՝ Հարիսը համաժողովի ընթացքում կընդգծի Վաշինգտոնի վարչակազմի հանձնառությունը՝ աջակցելու Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների հիման վրա արդար և կայուն խաղաղության հաստատմանը:

Ուկրաինայի հարցով Խաղաղության համաժողովը նախատեսված է հունիսի 15-16-ը Բյուրգենշտոկ հանգստավայրում:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին