Իսրայելը կարող է դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում 42 օրով. Նեթանյահու

Իսրայելը կարող է համաձայնել Գազայի հատվածում 42 օրով դադարեցնել ռազմական գործողությունները՝ անկլավում պահվող պատանդների ազատ արձակման նպատակով: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հավելել՝ այնուհետև, սակայն, կշարունակի գործողությունը:

«Մենք չենք կարող դադարեցնել պատերազմը»,- ասել է Նեթանյահուն Կնեսետի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի նիստում՝ փոխանցում են լրատվամիջոցները:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին