Հայաստանից ստացել ենք խաղաղության պայմանագրի նոր նախագիծ, որում բաց են մնում ավելի քիչ հարցեր. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հունգարիայի իր գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախագծին:

«Օրեր առաջ նոր նախագիծ ստացանք Հայաստանից։ Ցանկանում եմ նշել, որ համաձայնագրի նախագծի շուրջ ավելի քիչ հարցեր են բաց մնացել»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Բայրամովը նաև հավաստիացրել է, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ գործընթացին: «Մենք պատրաստ ենք մեր կողմից ձեռնարկել հաջորդ անհրաժեշտ քայլերը»,- ասել է արտգործնախարարը։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին