ԱՄՆ-ը հետևում է մարդու իրավունքների վիճակին Ադրբեջանում. Միլլեր


ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ամենօրյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ադրբեջանցի տնտեսագետ, լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեի ձերբակալությանը: Նա վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության անդամների ձերբակալություններով և կոչ է անում կառավարությանը՝ անհապաղ ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։

«Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շարունակվող ձերբակալություններով։ Նրանք, ովքեր օգտագործում են իրենց հիմնարար ազատությունները, ներառյալ խոսքի ազատության իրավունքը, դրա համար չպետք է ձերբակալվեն: Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը՝ անհապաղ ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց և հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները»,- ընդգծել է Միլլերը։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին