Իսրայելը հարվածել է Գազայում գտնվող ՄԱԿ-ի դպրոցին

Հինգշաբթի իսրայելական զորքերը հարվածներ են հասցրել Գազայում գտնվող դպրոցին, որը պատկանում է ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության գործակալությանը: Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնյաները հայտնել են, որ այնտեղ տեղակայված էր ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետը, և որ հարվածի հետևանքով զոհվել են հոկտեմբերի 7-ի հարձակման մասնակից զինյալներ։

ՀԱՄԱՍ-ի լրատվամիջոցների ղեկավար Իսմայիլ ալ-Թավաբտան հերքել է իսրայելական պնդումները, թե խմբավորման հրամանատարական կետը թաքնված է Գազայի կենտրոնում գտնվող դպրոցում:

Պաղեստինյան լրատվամիջոցներն էլ հաղորդում են, որ հարվածի հետևանքով զոհվել է այնտեղ ապաստանած 27 մարդ:

Իսրայելական զինվորականները պնդում են, որ կործանիչները «ճշգրիտ հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի ճամբարին, իսկ նախքան հարվածները, զինվորականները միջոցներ են ձեռնարկել՝ նվազեցնելու քաղաքացիական բնակչությանը սպառնացող վտանգը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին