Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերին. Աբդել Ֆաթթահ աս Սիսի

Կահիրեում տեղի է ունեցել Ադրբեջանի և Եգիպտոսի նախագահների հանդիպումը: Իլհամ Ալիևի և Աբդել Ֆաթթահ աս Սիսիի ներկայությամբ գործակցության զարգացման փաստաթղթեր են ստորագրվել սպորտի, էներգետիկայի, արտահանման, ներդրումների, տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Նախագահների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Աս Սիսին տեղեկացրել է, որ օրակարգում են եղել միջազգային և տարածաշրջանային հարցեր:

«Եվս մեկ անգամ ընդգծել եմ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերի կարևորությունը և հայտնել այդ ջանքերին մեր աջակցության մասին»,- նշել է Եգիպտոսի նախագահը: Նա համոզմունք է հայտնել, որ Երևան-Բաքու կարգավորման գործընթացը կնպաստի տարածաշրջանի երկրների զարգացմանը:

Ալիևն էլ հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշակի հաջողությունների են հասել սահմանների հստակեցման հարցում: «Գնահատում ենք սա որպես դրական փաստ»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին