Իսրայելական բանակը շարունակում է պատանդների ազատ արձակման գործողությունը

ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ իսրայելցի հարյուրավոր զինվորականներ գործողություն են իրականացրել Գազայի հատվածի կենտրոնական տարածքներում և ազատել 4 պատանդի: Նրանց գերեվարել էին ՀԱՄԱՍ-ի զինյալները 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ երաժշտական փառատոնի մասնակիցների վրա հարձակման ժամանակ: Պատանդներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է: 

Իսրայելական կողմի տվյալով՝ գերեվարված քաղաքացիներին տեղափոխել են հիվանդանոց, բոլորի առողջական վիճակը բավարար է գնահատվում:

ՑԱՀԱԼ-ի ներկայացուցիչ Դանիել Հագարին նշել է, որ Գազայի հատվածում ևս մոտ 120 պատանդ է պահվում՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ: «Շարունակելու ենք անել հնարավորը՝ ազատելու բոլոր գերիներին: Չենք դադարեցնի պայքարը»,- ասել է պաշտոնյան:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին