Եվրոպական ժողովրդական կուսակցությունը հաղթում է Եվրախորհրդարանի ընտրությունում

Եվրախորհրդարանը կիրակի երեկոյան հրապարակել է ընտրության արդյունքների նախնական գնահատականը, ըստ որի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (Քրիստոնեա-դեմոկրատներ) առաջին տեղում է՝ ստանալով Եվրախորհրդարանի 720 մանդատից 185-ը։

Երկրորդ տեղում Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքն (Սոցիալ-դեմոկրատներ) է՝ 137 մանդատով։ «Արդիականացնելով Եվրոպան» խմբակցության լիբերալ կուսակցությունները ստացել են 79 մանդատ։

Եվրախորհրդարանի նախագահի լիազորությունը հանձնող Ռոբերտա Մեցոլան լրագրողներին ուղղված ուղերձում ընդգծել է, որ խոսքը գնահատականի մասին է: Ճշգրիտ արդյունքները կներկայացվեն ավելի ուշ, և դրանք կարող են այնքան էլ չհամընկնել այդ գնահատականի հետ։ Ձայների հաշվարկի նախնական արդյունքները սպասվում են հունիսի 10-ի ուշ երեկոյան:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին