Իրանը դեմ է սահմանային փոփոխության հանգեցնող որևէ նախաձեռնության. Բաղերի


Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին CNN Türk-ի հետ հարցազրույցում պատասխանել է լրագրողի հարցին՝ ինչպես է Թեհրանը վերաբերվում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»:

«Թեհրանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է նպաստել տարածաշրջանի զարգացմանը»,- նշել է Բաղերին, միաժամանակ հավելել՝ «բայց մյուս կողմից մենք չենք ընդունում որևէ նախաձեռնություն, որը կարող է տարածաշրջանում սահմանների ու ժողովրդագրության փոփոխության պատճառ դառնալ»:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին