Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում Су-34 ռմբակոծիչ է կործանվել

Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում Су-34 ռմբակոծիչ է կործանվել

Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում ուսումնամարզական թռիչքի ժամանակ Су-34 ռմբակոծիչ է կործանվել, անձնակազմը կատապուլտվել է: Լրատվամիջոցների տվյալով՝ թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի։ Կործանման վայրում ավերածություններ չկան, ինքնաթիռն ընկել է ամայի տարածքում: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով՝ ավիավթարի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է: Ինքնաթիռի կործանման վայրում աշխատում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։

Read More
Ուկրաինան արդեն այս տարի մարտի դաշտում կկիրառի F-16 ինքնաթիռները. ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան

Ուկրաինան արդեն այս տարի մարտի դաշտում կկիրառի F-16 ինքնաթիռները. ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան

ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մակարովան հայտարարել է, որ Ուկրաինան արդեն այս տարի մարտի դաշտում կկիրառի F-16 ինքնաթիռները: Նրա խոսքով՝ այժմ ուկրաինական դիվանագիտությունն ԱՄՆ-ում աշխատում է օդաչուների և անձնակազմի վերապատրաստման ավելացման ուղղությամբ: Դիվանագետը նշել է, որ առաջիկա ամիսներին Ուկրաինայի քաղաքները պաշտպանելու համար ռազմաճակատ մատակարարումների լուրջ աճ կլինի:

Read More
Հունգարիան 2024 թվականի գարնանը չինական երեք բանկից փոխառել է 1 միլիարդ եվրո. Politico

Հունգարիան 2024 թվականի գարնանը չինական երեք բանկից փոխառել է 1 միլիարդ եվրո. Politico

Հունգարիան 2024 թվականի գարնանը չինական երեք բանկից փոխառել է 1 միլիարդ եվրո, ինչը դարձել է երկրի պատմության մեջ խոշորագույն վարկը։ Այդ մասին գրել է Politico պարբերականը՝ մեջբերելով Հունգարիայի պարտքի կառավարման տվյալները։ Նշվում է, որ վարկը վերցվել է Չինաստանի զարգացման բանկից, Չինաստանի արտահանման-ներմուծման բանկից և Չինաստանի բանկից և  պետք է մարվի երեք տարվա ընթացքում: Վարկային համաձայնագիրը…

Read More
Ուկրաինայի արտգործնախարարը հակասական հայտարարություններ է անում. Լավրով

Ուկրաինայի արտգործնախարարը հակասական հայտարարություններ է անում. Լավրով

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հակասական հայտարարություններ է անում, այդ թվում՝ Ռուսաստանի հետ բանակցությունների մասին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորության մասին Կուլեբայի խոսքերը: «Նա առաջին անգամը չէ, որ դա ասում է։ Եվ երբեմն նույնիսկ ճիշտ հակառակ բաներ էր ասում», — նշել Է Լավրովը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար…

Read More
Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Fitch վարկանշային գործակալությունը զեկույց է հրապարակել, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին։ Ըստ Fitch-ի՝ համապարփակ խաղաղության համաձայնագիրը դժվար է լինելու՝ պայմանավորված Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքով միջանցք ունենալու, նաև Սահմանադրությունը փոխելու պահանջով, որին քաղաքականապես համաձայնելը դժվար կլինի։ «Մեր բազային գործը չի ներառում հակամարտության սրում, թեև ադրբեջանական զորքերը շարունակում են ներկայություն ունենալ…

Read More
Նեթանյահուն հանդիպել է Թրամփի հետ

Նեթանյահուն հանդիպել է Թրամփի հետ

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում ընդունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին: Reuters-ը գրում է՝ այս հանդիպումը վկայում է, որ Թրամփը և Նեթանյահուն փորձում են հարթել իրենց հարաբերություններում առկա լարվածությունը, որն առաջացել էր, երբ Նեթանյահուն շնորհավորել էր Ջո Բայդենին 2020 թվականի նախագահի ընտրությունում հաղթելու կապակցությամբ: Թրամփը նաև վերջերս քննադատել է Նեթանյահուին՝ Գազայի հատվածում…

Read More
ԱՄՆ-ի արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում

ԱՄՆ-ի արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում

Կալիֆոռնիայում անտառային հրդեհներ են մոլեգնում: Հազարավոր մարդիկ տարհանվել են: Մարման աշխատանքներին մեծ թվով հրշեջներ են ներգրավվել: Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ երեկվա դրությամբ հաջողվել է մարել կրակի միայն 3 տոկոսը: Տեղեկություններ կան, որ հրդեհը կարող է մարդածին լինել, երկու օր առաջ տղամարդ է ձերբակալվել։   Հրդեհներ են նաև Օրեգոնում, հրշեջները նահանգում փորձում են 30-ից ավելի…

Read More
ԵՄ խորհուրդը Մագդալենա Գրոնոյին նշանակել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ

ԵՄ խորհուրդը Մագդալենա Գրոնոյին նշանակել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ

ԵՄ խորհուրդը Մագդալենա Գրոնոյին նշանակել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ: Գրոնոն այդ պաշտոնում փոխարինելու է Տոյվո Կլաարին, որի պաշտոնավարման ժամկետը, որը տևել է ավելի քան 6 տարի, ավարտվում է օգոստոսի 31-ին: Գրոնոն իր պարտականությունները կստանձնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ին՝ նախնական 12 ամիս ժամկետով։ Նախկինում Գրոնոն եղել է Եվրոպական խորհրդի նախագահ…

Read More
Հնդկաստանի վարչապետը օգոստոսին կայցելի Ուկրաինա. ԶԼՄ-ներ

Հնդկաստանի վարչապետը օգոստոսին կայցելի Ուկրաինա. ԶԼՄ-ներ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսին կայցելի Ուկրաինա՝ հայտնում են լրատվամիջոցները՝ հավելելով, որ այցի ընթացքում նա կարող է Նյու Դելիի միջնորդությունն առաջարկել ուկրաինական հակամարտության լուծման գործում: Հնդկական WION պարբերականը, վկայակոչելով Նյու Դելիում իր դիվանագիտական աղբյուրներին, գրել է, որ Մոդիի ուղևորությունը նախապատրաստման փուլում է և, ենթադրաբար, տեղի կունենա օգոստոսի 23-ին: Դա կլինի Հնդկաստանի վարչապետի առաջին այցն Ուկրաինա՝…

Read More
Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: X-ի իր միկրոբլոգում նախարարը տեղադրել է բացման արարողությունից հատված, նշել. «Հայաստանը Օլիմպիական խաղերում: Հաջողություն ենք մաղթում մեր բոլոր մարզիկներին Փարիզ 2024-ի մեկնարկին: Շնորհակալություն մեր ֆրանսիացի ընկերներին Օլիմպիական խաղերը կազմակերպելու և դրանք անմոռանալի դարձնելու ջանքերի համար»:

Read More
Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը

Բելգիան ողջունում է Եվրոպական միության խորհրդի որոշումը` Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 մլն եվրո տրամադրելու մասին: Այդ մասին նշված է Բելգիայի ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։

Read More
Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար

Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար

Ուկրաինան շանտաժի է ենթարկում Հունգարիային և Սլովակիային՝ դադարեցնելով Ռուսաստանից նավթի տարանցումը հակամարտության հարցում դիրքորոշման պատճառով՝ հայտարարել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգելի Գուլյաշը։ «Ուկրաինան շանտաժի է ենթարկում երկու երկրներին, որոնք հանդես են գալիս խաղաղության և հրադադարի օգտին»,- նշել է պաշտոնյան, հավելել՝ եթե իրավիճակը չկարգավորվի, վառելիքը չի բավականացնի։ Նա Ուկրաինային մեղադրել է Եվրամիության անդամների էներգամատակարարումը խախտելու…

Read More
Մեծ Բրիտանիան չի վիճարկի Նեթանյահուի կալանավորման օրդեր տրամադրելու հարցում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը

Մեծ Բրիտանիան չի վիճարկի Նեթանյահուի կալանավորման օրդեր տրամադրելու հարցում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվում է վիճարկել Իսրայելի վարչապետի կալանավորման օրդեր տրամադրելու հարցում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը։ Այդ մասին հայտնել է վարչապետ Քիր Սթարմերի ներկայացուցիչը, նրա խոսքերը մեջբերում է The Guardian-ը։   Թերթը նաև գրում է, որ լեյբորիստներն Իսրայելի նկատմամբ ավելի կոշտ մոտեցում ունեն, քան Ռիշի Սունակի կառավարությունը:    «Բողոքարկելու առաջարկը նախորդ կառավարությանն է եղել, ներկայիս…

Read More