Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի 1-ին արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել են վերջին իրադարձությունները ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում»,- հայտնել են լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ում իրենց աղբյուրին:

Read More
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը կկատարի Օջալանի զինաթափման կոչը

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը կկատարի Օջալանի զինաթափման կոչը

Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են հրադադար հաստատելու և իրենց առաջնորդ Աբդուլլահ Օջալանի զինաթափման կոչը կատարելու մասին: «Մենք համաձայն ենք Օջալանի կոչի բովանդակությանը և հայտարարում ենք, որ կկատարենք նրա պահանջները։ Հայտարարում ենք հրադադարի մասին՝ սկսած շաբաթ օրվանից։ Մեր ստորաբաժանումներից ոչ մեկը զինված գործողություններ չի կատարի, եթե նրանց վրա չհարձակվեն»,- թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասված է կուսակցության…

Read More
Սենտ-Էտիենի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սենտ-Էտիենի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոյի գլխավորած պատվիրակությունը մարտի 1-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Կապանի փոխքաղաքապետ Գոռ Թադևոսյանի ուղեկցությամբ: Պատվիրակության կազմում էին Սենտ-Էտիենի հայկական ասոցիացիայի նախագահ Վրեժ Խոսրովյանը, Սենտ-Էտիենի քաղաքապետի խորհրդական, Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ Ժան Պիեռ Կոտչյանը և այլք: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության…

Read More
Զելենսկին հրաժարվում է ընդունել իր երկրում պատերազմի վերաբերյալ պրագմատիկ իրականությունը. Սպիտակ տուն

Զելենսկին հրաժարվում է ընդունել իր երկրում պատերազմի վերաբերյալ պրագմատիկ իրականությունը. Սպիտակ տուն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ցավոք, հրաժարվում է ընդունել իր երկրում պատերազմի վերաբերյալ պրագմատիկ իրականությունը՝ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը Fox News-ի եթերում: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուզում է, որ այդ պատերազմն ավարտվի, իսկ ամերիկացի ժողովուրդը հոգնել է պատերազմի համար հարյուր միլիարդավոր դոլարներ վճարելուց։ Լևիթը նշել է՝ նախագահ Զելենսկին բավարար չափով…

Read More
Եվրոպան հույս ունի թուլացնել Ռուսաստանը. դա իրատեսական չէ. Ռուբիո

Եվրոպան հույս ունի թուլացնել Ռուսաստանը. դա իրատեսական չէ. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծիք է հայտնել, որ դեռևս վաղ է խոսել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների եռակողմ հանդիպման մասին։ «Ռուսաստանը պատրաստ է փոխգործակցության, բայց մենք պետք է վերլուծենք բոլոր հարցերը: Այդ ուղղությամբ աշխատանքը տարվելու է ո՛չ տեսախցիկների առաջ և ո՛չ հանրային կերպով»,- ասել է Ռուբիոն CNN հեռուստաալիքի հետ հարցազրույցում: Նա նաև նշել է, թե…

Read More
Մելոնին առաջարկել է ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների արտակարգ գագաթնաժողով անցկացնել

Մելոնին առաջարկել է ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների արտակարգ գագաթնաժողով անցկացնել

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին կոչ է արել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների արտակարգ գագաթնաժողով անցկացնել: «Անհրաժեշտ է շտապ գագաթնաժողով ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ու դաշնակիցների միջև, որպեսզի անկեղծ խոսենք այն մասին, թե ինչպես ենք մտադիր հաղթահարել այսօրվա լուրջ մարտահրավերները՝ սկսած Ուկրաինայից, որը մենք միասին պաշտպանել ենք վերջին տարիներին: Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները»,- ասել է Մելոնին: Նշվում…

Read More
Ուկրաինան ու Եվրոպան ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքների կարիքն ունեն. Զելենսկի

Ուկրաինան ու Եվրոպան ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքների կարիքն ունեն. Զելենսկի

Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հարցազրույց է տվել ամերիկյան Fox News հեռուստաընկերությանը: Հարցին, թե արդյոք Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած բանավեճից հետո Զելենսկին մտադի՞ր է ներողություն խնդրել Թրամփից, Ուկրաինայի նախագահը պատասխանել է, որ մեղավոր չի զգում: «Ես հարգում եմ նախագահին և հարգում եմ ամերիկացի ժողովրդին։ Ես չեմ կարծում,…

Read More
Դուք միայնակ չեք․ եվրոպացի առաջնորդներն աջակցություն են հայտնում Զելենսկուն

Դուք միայնակ չեք․ եվրոպացի առաջնորդներն աջակցություն են հայտնում Զելենսկուն

Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը շարունակում է աջակցության խոսքեր ստանալ եվրոպացի առաջնորդներից ու քաղաքական գործիչներից։ «Ուկրաինայի քաղաքացիներից շատ որևէ մեկը խաղաղություն չի ցանկանում։ Ահա այս պատճառով է, որ մենք աշխատում ենք միասին՝ արդար ու ամուր խաղաղության հասնելու ճանապարհը գտնելու համար։ Ուկրաինան կարող է հույսեր կապել Գերմանիայի և Եվրոպայի հետ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի…

Read More
Զելենսկի-Թրամփ լարված զրույցի առաջին արձագանքները

Զելենսկի-Թրամփ լարված զրույցի առաջին արձագանքները

Մի շարք եվրոպացի և ամերիկացի գործիչներ արձագանքել են Թրամփ-Զելենսկի լարված խոսակցությանը: «Ռուսաստանն ագրեսոր է, Ուկրաինան՝ ագրեսիայի ենթարկված ժողովուրդ, պետք է հարգել նրանց, որ պայքարել են ի սկզբանե»,- նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Թանկագին Զելենսկի, թանկագին ուկրաինացի ընկերներ, դուք մենակ չեք»,- X-ի իր էջում գրել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Ուկրաինա՛, Իսպանիան քո կողքին է»,-…

Read More
Զելենսկին կարող է վերադառնալ այն ժամանակ, երբ պատրաստ կլինի խաղաղության․ Թրամփ

Զելենսկին կարող է վերադառնալ այն ժամանակ, երբ պատրաստ կլինի խաղաղության․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ ունեցած լարված երկխոսությունը։ Truth-ի իր միկրոբլոգում նա գրել է․ «Այսօր մենք բավականին բովանդակալից հանդիպում ունեցանք Սպիտակ տանը։ Շատ բան է պարզ դարձել, որն այլ կերպ անհնար էր հասկանալ, եթե չլիներ լարված ու ճնշող մթնոլորտում տեղի ունեցած այս զրույցը: Զարմանալի է, թե ինչպես են հույզերը դրսևորվում…

Read More