
Հայֆայում դանակով հարձակման հետևանքով մեկ մարդ է մահացել
Իսրայելի Հայֆա նավահանգստային քաղաքում երկուշաբթի անհայտ անձը ավտոբուսի կանգառում դանակով հարձակվել է անցորդների վրա։ Արդյունքում մահացել է մոտ 70 տարեկան մի տղամարդ, հայտնում է The Times of Israel առցանց պարբերականը։ Եվս չորս մարդ՝ դեռահաս տղա, մի տղամարդ, 30 և 70 տարեկան կանայք, ծանր վիրավորվել է։ Ոստիկանությունը հարձակումն ահաբեկչություն է որակել, հարձակվողը «վնասազերծվել է» ողբերգության վայրում։…