
Ռուսաստանն ու Բելառուսը կշարունակեն համատեղ կառուցել «Միութենական պետությունը». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլում կայացած բանակցությունների ավարտին համատեղ հայտարարություն են ստորագրել: Փաստաթղթում նշվում է, որ բանակցություններն անցել են բարեկամության, փոխըմբռնման և վստահության մթնոլորտում, պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցերի լայն շրջանակ և բելառուսա-ռուսական լայնածավալ համագործակցության հետագա զարգացման հեռանկարային ուղղությունները: Նախագահները նաև հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:…