
Ուկրաինան հերքել է գերիների փոխանակման մասին Մեդինսկու հայտարարությունը
Ուկրաինայի համակարգող շտաբը հերքել է ռուսական կողմի հայտարարությունը, թե Կիևը խափանել է գերիների և զոհվածների աճյունների փոխանակումը: «Ռուսական կողմի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և նախնական պայմանավորվածություններին՝ ո՛չ գերիների փոխանակման, ոչ էլ մարմինների հայրենադարձման վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ։ Ուկրաինական կողմը վստահեցրել է, որ զոհվածների աճյունների հայրենադարձության մասին պայմանավորվածություն ձեռք բերվել է Ստամբուլում, սակայն…