Ախալցխայի մունիցիպալիտետում շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգման աշխատանքները։ Մունիցիպալիտետի խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին և սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն ծանոթացել են Զարզմելի փողոցում ընթացող վերականգնողական աշխատանքների ընթացքին։
Նախագծի շրջանակներում նախատեսվում է ասֆալտբետոնե ծածկույթ տեղադրել ճանապարհի շուրջ կես կիլոմետրանոց հատվածում։ Աշխատանքները ներառում են նաև ջրահեռացման համակարգի կառուցում և հետիոտնային արահետների կազմակերպում։
Ենթակառուցվածքային նախագիծը ֆինանսավորվում է տեղական բյուջեի միջոցներով։
Աշխատանքների ընթացքին ծանոթացել է նաև Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետի առաջին տեղակալ Նոդար Տատալիշվիլին։
